«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Որտե՞ղ թույլ տրվեց սխալը

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Որտե՞ղ թույլ տրվեց սխալը
03.05.2013 | 16:48

Առաջին հայացքից իսկապես տրամաբանական չէ, որ հաղթած երկրի ժողովուրդը հեռանում է իր երկրից` իր բաժին բարեկեցությունը դրսում որոնելու, իր որդիների ապագան իր հայրենիքից դուրս գտնելու համար:
Թվում է, թե այս սերունդը վաստակել էր արժանապատիվ ապրելու իրավունքը. իր ուսերի վրա էր տարել անկախության վերականգնման ընթացքի քաղաքական կատակլիզմները, տնտեսական փլուզման անվերականգնելի հետևանքները, պատվով էր դուրս եկել փլուզված Խորհրդային կայսրության փլատակների տակից, հաղթել էր իրեն պարտադրված պատերազմում և անշրջելիորեն բռնել էր քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ուղին:
Իսկ հիմա ճիշտ հակառակ ընթացքն է. Չուզենալով` հեռանում ենք հայրենիքից, հաղթած երկրից` շատերիս համար այրելով հնարավոր բոլոր կամուրջները, դրսից փակելով հայրենիքի դուռը:
Որտե՞ղ թույլ տրվեց սխալը, վրիպումը, ձախողումը:
Պերմանենտ վերափոխվող արժեքային համակարգի այս հեղհեղուկ ընթացքում որտե՞ղ կորցրինք մեր զարգացման ընթացքը, հավատը դրա նկատմամբ:
Եվ արդյո՞ք այդ սխալները, այդ վրիպումները պետք է ավարտվեին այսպես` ապագան որևէ կերպ չտեսնելու հեռանկարով:
Չէ, լուրջ, ի՞նչ է սա, եթե ոչ մի ամբողջ սերնդի տխուր պարտություն:

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ